Նորություններ
2025-2026 Ձեռքբերումներ

Լիլիթ Չամաքյան
Մասնակցել եմ Բրիտանական խորհրդի կողմից կազմակերպված «Որակյալ դասավանդում՝ որակյալ ուսումնառության համար կոնֆերանսին։ Բրիտանական խորհուրդը Միացյալ Թագավորության միջազգային կազմակերպությունն է, որը զբաղվում է մշակութային կապերով և կրթական հնարավորություններով։
Կոնֆերանսը կկազմակերպվել էր 2026 թվականի փետրվարի 28-ին և մարտի 1-ին՝ առկա ձևաչափով, Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքում՝ համագործակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի, ինչպես նաև Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ։
Կոնֆերանսի գլխավոր թեման է՝ «Որակյալ դասավանդում՝ որակյալ ուսումնառության համար», որն աջակցում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ընդունված ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացման (CPD) նոր շրջանակին։
Կոնֆերանսի նպատակն է ստեղծել հարթակ՝ անգլերենի դասավանդման ոլորտում առկա միտումների և փորձի ուսումնասիրության համար՝ Հայաստանի CPD շրջանակի և դրա մասնագիտական գործելակերպերի տեսանկյունից, միաժամանակ ձեզ հնարավորություն տալով կապ հաստատել գործընկերների հետ և փոխանակվել փորձով՝ զեկույցների և սեմինարերի միջոցով։

Սյուզաննա Աղոյան
Ուրախությամբ տեղեկացնում ենք,որ մեր դպրոցի և <<Կորիզ>> կրթական ծրագրի համագործակցությունը պսակվել է փայլուն ձեռքբերումով։Ուսուցչուհի Սյուզաննա Աղոյանը արժանացել է <<Ոսկե գրիչ>>պատվավոր կոչմանը՝ կրթական հարթակում իր ունեցած բացառիկ ավանդի և 400-ից ավելի մեթոդական աշխատանքների ստեղծման համար։
Այս հաջողությունը նաև մեր դպրոցի տնօրենի հետևողական աշխատանքի արդյունքն է։<<Կորիզ>> կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանն իր երախտագիտությունն է հայտնել մեր դպրոցի տնօրենին՝ տիկին Հ․Անդրիասյանին,ընդգծելով նրա հեռատես ղեկավարումը և այն նպաստավոր միջավայրը,որտեղ մեր ուսուցիչները զարգացնում են իրենց մասնագիտական հմտությունները։

Lուսինե Առաքելյան
«Ոսկե գրիչը» միայն նրանց ձեռքին է դառնում կախարդական, ովքեր գրում են ոչ թե թղթի, այլ երեխաների հոգիների վրա: Մեր սիրելի Lուսինե Առաքելյան, Դուք այն մարդն եք, ում ամեն մի տողը սեր է, իսկ ամեն մի դասը՝ կյանքի դասագիրք: Այս առաջադրումը Ձեր անմնացորդ նվիրումի և այն լույսի փոքրիկ արտացոլումն է, որը Դուք վառում եք ձեր փոքրիկների սրտերում:
Նորություններ
Մեր Մասին
Գյումրու թիվ 21 հիմնական դպրոցը համադրում է որակյալ կրթությունը, ավանդույթն ու նորարարությունը։
Արագ հղումներ
Աշխատանքային ժամեր
- Երկ - Ուրբ:
- 09:00 - 16:00