Գտնվելու վայրը

Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Մհեր Մկրտչյան 47

Զանգահարեք մեզ

(0312) 32457

Էլ․ փոստ

oyunjyan21@gmail.com

Մեր մասին

Մենք ձևավորում ենք կայուն ապագա՝ որակյալ կրթության միջոցով։

Մեր դպրոցը ձևավորում է ապահով և ոգեշնչող միջավայր, որտեղ յուրաքանչյուր աշակերտ բացահայտում է իր ներուժն ու զարգացնում գիտելիքները։

Մեր Առաքելությունը

Սերմանել գիտելիքի հանդեպ հետաքրքրություն և զարգացնել յուրաքանչյուր սանի կարողությունները՝ ապահով միջավայրում։

Մեր Տեսլականը

Ժամանակակից կրթական միջավայր՝ համադրելով արժեքներն ու նորարար մոտեցումները։

Ուսումնական Հնարավորություններ

Գյումրու թիվ 21 հիմնական դպրոցի պատմությունը

Շիրակի մարզի Գյումրի քաղաքի կենտրոնական հատվածում` Մհեր Մկրտչյան 47 հասցեում, շուրջ 60 տարի իր ուսումնական գործունեությունն է ծավալում հարուստ, բովանդակ կյանքով ապրող մի դպրոց, որը մինչ 1999 թվականը կոչվում էր Ն. Վ. Գոգոլի անվան թիվ 21 դպրոց: Դպրոցի տարեգրությունն սկսվում է 1950 թվականից: Այդ տարիների ընթացքում դպրոցը ձևավորել է կայուն, գեղեցիկ ավանդույթներ, ձեռք է բերել բարի համբավ, ունեցել է հազարավոր շրջանավարտներ, որոնցից շատերն այսօր էլ աշխատում են ժողովրդական տնտեսության, կրթության, առողջապահության և պետական կառավարման տարբեր համակարգերում: 1988 թվականի ահեղ երկրաշարժից հետո դպրոցը իր գործունեությունը ծավալեց տնակային պայմաններում: Դժվար էր այդ տարիներին: Իրականում կյանքի խճճված խաչմերուկներում չմոլորվելու համար ոչ թե հեղաշրջումներ են հարկավոր, այլ հոգու լույս և ջերմություն: Ամերիկահայ բարերարի` բժիշկ Հովհաննես Օյունջյանի, տնօրենի և ուսուցիչների անմնացորդ նվիրումի, համառ ու տքնաջան աշխատանքի շնորհիվ ուսումնական գորընթացը կանգ չառավ, այլ շարունակվեց: 2000 թվականին մեր մեծ բարեկամ և բարերար Հովհաննես Օյունջյանի և ՀՕՖ-ի միջոցներով վերակառուցվեց դպրոցը, որը դարձավ լույսի, ջերմության ու բարության աշխարհ:  Դպրոցը կրում է բարերարի ծնողների` Արմենակ և Եղիսաբեթ Օյունջանների անունը:<Օյունջյան> միջնակարգ դպրոց վարժարան ՊՈԱԿ-ը հիմնական դպրոց է, որը ղեկավարում է հմուտ մանկավարժ Հասմիկ Անդրիասյանը: Դպրոցը գործում է երկհարկ և քառահարկ մասնաշենքերով, 24 դասասենյակներով, ունի լաբորատոր սենյակներ, որոնք, շնորհիվ դպրոցի բարերարի կահավորված են համապատասխան սարքավորումներով: Դպրոցն ունի կրթական չափանիշներին համապատասխան կահավորված տարրական դասարաններ, հարուստ գրադարան` բազմաժանր գրքային ֆոնդով, ֆիզիկայի, քիմիայի կենսաբանության, աշխարհագրության հարուստ լաբորատորիաներ, թգհգ-ի համակարգչային  դասասենյակ,  հանդիսությունների դահլիճ թատերական բեմահարթակով, արհեստագործական դասարան: Ֆիզկուլտուրայի դասաժամերն անցկացվում են անհրաժեշտ սպորտային գույքով կահավորված դահլիճում, որտեղ հաճախակի կազմակերպվում են միջդպրոցական սպորտլանդիաներ: Այս կրթօջախում տիրում է բարոյահոգեբանական առողջ մթնոլորտ, որովհետև այստեղ դասավանդում են բազմամյա աշխատանքային փորձ և մանկավարժական հմտություն ունեցող ուսուցիչներ, որոնց մի մասը բարձր միավորներով հաղթահարել են կամավոր ատեստավորումը և ունեն տարբեր աստիճանի տարակարգ:  Դպրոցում կազմակերպվում են գրական-գեղարվեստական միջոցառումներ, տոնակատարություններ, ինտելեկտուալ վիկտորինաներ, որոնք զարգացնում են աշակերտների մտավոր ունակությունները, ձևավորում նրանց գեղագիտական ճաշակը: <Օյունջյան> հիմնական դպրոցն այսօր բռնել է նորացման, թարմացման, XXI դարի պահանջներին համահունչ քայլելու դժվարին, բայց և պատվավոր ուղին: ՀՀ  Շիրակի մարզի Գյումրու <<Օյունջյան>> միջնակարգ դպրոց-վարժարանի գործունեությունը միտված է սովորողի բազմակողմանի զարգացմանը, կրթության բարձր որակի ապահովմանը, բարենպաստ միջավայրի ձևավորմանն ու շարունակական զարգացմանը: <Օյունջյան> դպրոց-վարժարանը սովորողների և սովորեցնողների մի առողջ միջավայր է, որի մանկավարժական գործունեությունը միմյանց նկատմամբ հարգանքն է, հավատը սովորողների ուժերի, արժանիքների, հնարավորությունների նկատմամբ:

Դպրոցի նախկին տնօրենները

1950 – 1962թթ. Էդիկ  Շահբազյան,   1962-1976 թթ. Ժորա  Եփրանոսյան, 1976-1993 թթ. Հայկազ  Ջեյրանյան    1993-2003 թթ. Մելքոն  Մխիթարյան, 2003-2011 թթ. Ռոբերտ  Կուրղինյան։

Խորհրդատվություն դպրոցի մասին

Եթե ցանկանում եք ավելի մանրամասն տեղեկանալ մեր կրթական միջավայրին, ծրագրերին կամ ընդունելության ընթացքին, մենք սիրով պատրաստ ենք աջակցել և պատասխանել ձեր հարցերին։ Մենք կօգնենք կատարել ճիշտ ընտրություն՝ հաշվի առնելով յուրաքանչյուր երեխայի անհատական առանձնահատկությունները։

Մեր Մասին

Գյումրու թիվ 21 հիմնական դպրոցը համադրում է որակյալ կրթությունը, ավանդույթն ու նորարարությունը։

Աշխատանքային ժամեր

Բարի գալուստ Գյումրու թիվ 21 հիմնական դպրոց

Հեղինակային իրավունք © 2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Scroll to Top